Ահմադինեջադը շարունակում է հաստատել Իրանի՝ միջուկային ծրագրի զարգացման իրավունքը

23:45 • 12.04.12

Թեհրանը ոչ մի պայմանով չի հրաժարվի միջուկային ծրագրի զարգացման իր իրավունքից, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Իրանը պնդում է, որ իրավունք ունի միջուկային սեփական ծրագիր զարգացնելու, և նույնիսկ լինելով ամենախիստ ճնշումների ներքո, իր դիրքից գեթ մի նշույլ անգամ չի նահանջի», - մեջբերում են Ահմադինեժադի հայտարարությունը իրանական պետական ԶԼՄ-ները:

Նման հայտարարություն է արվել Իրանի և «վեցյակի» հանդիպումից առաջ, որը պետք է կայանա ապրիլի 14-ին Ստամբուլում: