Իտալիայի ափերի մոտ բնապահպանական աղետ է. նավից արտահոսել է 20 տոննա վառելիք

22:08 • 12.04.12

Քսան տոննա վառելիք և այլ աղտոտող նյութեր են այսօր լցվել ծով՝ Իտալիայի հարավային Տարանտո նավահանգստում: Աղետի վայրում աշխատող փրկարար ծառայությունները հաղորդել են, որ աղետը առաջացել է Պանամայի դրոշի ներքո լողացող բեռնանավի իրանում առաջացած ճեղքվածքի պատճառով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Նավի վթարի արդյունքում ջրի երեսին 800 քառ. մետր յուղային հետք է առաջացել: Աղետի գոտին փակված է, իսկ վթարային նավը տեղափոխվել է նավահանգստի առանձին գոտի:

Բնապահպանական աղետի վերացման համար հատուկ տեխնիկա է ներգրավված: Աշխատանքներին ներգրավված են բնապահպան փորձագետներ, որոնք Տարանտոյի ջրային տարածքի ջրի ստուգումներ են իրականացնում վնասակար նյութերի պարունակությունը պարզելու նպատակով: