«Կիմիրսենիզմ» ու «կիմչենիրիզմ». Հյուսիսային Կորեայի նոր պաշտոնական գաղափարախոսությունները
Կորեայի Աշխատավորական կուսակցությունը պաշտոնական գաղարափախոսություն է հռչակել «կիմիրսենիզմն» ու «կիմչենիրիզմը», հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:
«Ողջ հասարակությունը կձևավորվի կիմիրսենիզմի ու կիմչերինիզմի գաղափարախոսության հիման վրա: Կիմ Չեն Ընի գլխավորությամբ` կուսակցությունը կպայքարի Կիմ Իր Սենի ու Կիմ Չեն Իրի գործի հաղթանակի համար»,- հայտնում են կորեական լրատվամիջոցները:
Այս որոշումն ընդունվել է իշխող կուսակցության 4-րդ համագումարում, որը նվիրվում է Կորեայի Ժողովրդա- դեմոկրատական Հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին (լրանում է ապրիլի 15-ին):
Համագումարի ժամանակ, երկրի հիմնադրի թոռը` Կիմ Չեն Ընը, պաշտոնապես հայտարարվել է ԿԺԴՀ գերագույն ղեկավար, նշանակվել կուսակցության առաջին քարտուղար և երկրի Ռազմական կենտրոնական հանձնաժողովի նախագահ: Նրա հորը` Կիմ Չեն Իրին, հետմահու շնորհվել է կուսակցության «հավիտյան» գլխավոր քարտուղարի կոչումը:









