Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին պաշտոնապես ամուսնալուծվում են

12:55 • 12.04.12

Ջենիֆեր Լոպեսի ամուսինը` երգիչ և երգահան Մարկ Էնթոնին, Լոս Անջելեսի դատարան է ներկայացրել ամուսնալուծության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է vz. ru-ն: Պատճառը, ըստ երգչի, «կնոջ հետ անհաշտ տարաձայնություններն» են:

Էնթոնին խնդրել է դատարանին հավասարապես բաժանել երկվորյակ Էմմայի ու Մաքսի խնամակալությունը: Երգչի համար սա կլինի երկրորդ ամուսնալուծությունը, իսկ Լոպեսի համար` 3-րդը: Նրանք ամուսնացել էին 2004 թ.-ին և համարվում էին հաջողակ ու օրինակելի ընտանիք: Նույնիսկ հիմա, չնայած ամուսնալուծությանը, նրանք պահպանել են ընկերական ու գործարար հարաբերությունները` շարունակելով աշխատել Q'Viva հեռուստանախագծում:

Զույգն ամուսնալուծվելու մասին հայտարարել էր դեռ նախորդ տարվա հունիսին:

«Մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Սա բավական դժվար որոշում էր»,- ասել էին նրանք` հավելելով, որ որոշումն ընդունվել է «համատեղ»:

Հարցազրույցներից մեկում երգչուհին ասել էր ամուսնալուծության պատճառը.

«Ես անհույս ռոմանտիկ ու կրքոտ մարդ եմ, երդ գործը վերաբերում է սիրուն: Երբեմն մենք չենք գիտակցում, որ գնում ենք փոխզիջումների: Պատճառն այն է, որ կողակիցդ քեզ չի վերաբերվում այնպես, ինչպես պետք է, որ նա սխալ է պահում իրեն քո հանդեպ: Եվ եթե ես մնայի, ես ինքս իմ հանդեպ սխալ կվարվեի: Ես բավական շատ եմ սիրում ինձ»:

Լոպեսն արդեն բուռն սիրավեպ է սկսել պարող Կասպեր Սմարթի հետ: