Տեղի է ունեցել Մալիի ժամանակավոր նախագահի երդմնակալության արարողությունը

15:04 • 12.04.12

Մալիի մայրաքաղաք Բամակոյում տեղի է ունեցել երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Դիոնկունդա Տրաորեի երդմնակալության արարողությունն, գրում է The Jerusalem Post-ը:

Նախկինում Տրաորեն զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Արարողությունը տեղի է ունեցել երկրի Գերագույն դատարանի ղեկավարի մասնակցությամբ:

Այժմ Տրաորեի առջև ծառացած երկրում նոր ընտրությունների կազմակերպումը: 

«Ես ինձ պատերազմող երկրի նախագահ եմ զգում»,- երդմնակալության ժամանակ ասել է Տրաորեն, հավելելով, որ եթե Մալիի ազատագրական շարժման գրոհայինները չկատարեն իրենց պահանջները, նրանց անզիջում պատերազմ է սպառնում: