Մարոկոյում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել. երկու մարդ է զոհվել

01:46 • 12.04.12

ԱՄՆ բանակի երկու զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են Մարոկոյի հարավում տեղի ունեցած ամերիկյան ուղղաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է BBC գործակալությունը:

Այդ երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ աղետը տեղի է ունեցել հարավային Թան նահանգում: Վիրավորները ուղղաթիռներով տեղափոխվել են Մարոկոյի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ:

Աղետի պատճառները դեռ անհայտ են: