Հյուսիսային Կորեան հետաձգում է հրթիռի արձակումը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները, պատճառաբանելով եղանակային անբարենպաստ պայմանները, հետաձգել են հեռահար գործողության հրթիռի արձակումը, գրում է Kyodo գործակալությունը`հղում անելով իշխանական աղբյուրներին:
Ավելի վաղ արված հայտարարությունում նշվել էր, որ բացառապես խաղաղ հրթիռի արձակումը նախատեսվում է ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում:
Թեև Փհենյանը հավաստում է, որ հրթիռը օդերևութաբանական արբանյակ է տեղափոխում, սակայն ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան համոզված են, որ այն բալիստիկ հրթիռի փորձարկում է:









