ԱԺ նիստը կրկին չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

17:04 • 12.04.12

Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստը կրկին չի կայացել քվորում չլինելու պատճառով:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից, ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է ևս 3 ժամ:

Ժամը 15.00-ին ևս քվորում չի ապահովվել, որից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած: