Ֆիլիպինները դուրս է բերել ռազմանավը Չինաստանի հետ լարվածության գոտուց

17:24 • 12.04.12

Հինգշաբթի օրը Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ դուրս են բերում ռազմանավը Հարավ-չինական ծովում վիճելի կղզու մոտակայքում չինական նավերի հետ առկա լարվածության գոտուց:

Ֆիլիպինների Արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոն հայտարարել է, որ Մանիլան ուզում է լուծել հարցը դիվանագիտական ճանապարհով: Նա մեղադրել է Պեկինին այսպես կոչված՝ Սկարբորո ծովախութ ևս հերթական՝ արդեն երրորդ նավն ուղարկելու մեջ:

Չինաստանը և Ֆիլիպինները վիճարկում են Հարավ-չինական ծովում գտնվող կղզիախումբի պատկանելությունը: Չորեքշաբթի ֆիլիպինական նավը փորձել էր ձերբակալել չինական ձկնորսական նավերը, որոնք իբր խախտել էին երկրի ծովային սահմանը: Սակայն նրանց խանգարել են երկու չինական պարեկային նավեր:

Նշենք, որ Ֆիլիպինների ափային պաշտպանության նավակը շարունակում է մնալ վիճելի խութի հատվածում: