Միշել Պլատինին կժամանի Երևան

11:59 • 12.04.12

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ավանի ՀՀԿ գրասենյակում մամուլի ասուլիս տվեց' հիմնականում խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայրապետյանն այս անգամ ևս մասնակցելու է ընտրություններին ու հանդիսանում է թիվ 1 ընտրատարածքի թեկնածուներից մեկը:

Ռուբեն Հայրապետյանի ասուլիսի ընթացքում խոսվեց նաև ֆուտբոլի մասին: Ֆեդերացիայի ղեկավարը հայտնեց, որ այս տարի Երևան է ժամանելու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին.

«Հոկտեմբերին Միշել Պլատինիի հետ Երևան կժամանեն շուրջ 12 ֆուտբոլային չինովնիկներ: Մեր երկրում կանցկացվի խորհրդաժողով»:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ ընտրվելու դեպքում առաջին օրենքը, որ նա կառաջադրի, կլինի սպորտի մասին:
«Հայկական ֆուտբոլում պետք է փորձեմ իմ աշխատանքը անել ավելի լավ քան դա արել եմ, քանի որ այժմ շատ պատասխանատու շրջան է մեր ֆուտբոլի համար»,-ասաց 2002 թվականից ՀՖՖ-ն գլխավորող Ռուբեն Հայրապետյանը: