Պուտինի եկամուտները նվազել են, նա դեռ վարում է «Վոլգա» և «Նիվա»

14:34 • 12.04.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը 2011 թ.-ին վաստակել է 3.66 մլն ռուբլի: Այս մասին նշվում է Կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված նախարարների կաբինետի անդամների եկամուտների մասին հաղորդագրության մեջ:

Պուտինը, ինչպես նախկինում, ունի բնակարան, ավտոտնակ, 1.500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածք: Մշտական օգտագործման համար վարչապետի տրամադրության տակ է գտնվում ևս մեկ բնակարան ու ավտոտնակ: Տրանսպորտային միջոցներից Պուտինն ունի «Վոլգա» մակնիշի ԳԱԶ Մ-21 և ԳԱԶ Մ-21Պ, «Նիվա» մակնիշի մեքենաներ և «Սկիֆ» կցասայլ:

2010 թ.-ին նա աշխատել է 5.04 մլն ռուբլի:

Իսկ վարչապետի կինը` Լյուդմիլա Պուտինան, նախորդ տարի աշխատել է 443.03 հազ ռուբլի` 2010-ի 146 հազ ռուբլու համեմատ:

gazeta.ru-ն մեջբերել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` դեկտեմբերի 22-ին հրապարակած տվյալներն այն ժամանակ որպես նախագահի թեկնածու առաջադրված վարչապետի եկամուտների մասին, որոնց համաձայն` Պուտինն ունի ավելի քան 5.7 մլն ռուբլի: Վերջին 4 տարիներին , ԿԸՀ տվյալների համաձայն, վարչապետն աշխատել է մոտ 18 մլն ռուբլի: