Գերմանիայում կարգելվի Ղուրանի անվճար տարածումը
Գերմանիայի իշխանությունները որոշել են խոչընդոտել երկրում Ղուրանի անվճար տարածման ակցիային, գրում է Rheinische Post-ը:
Բունդեսթագի պատգամավոր Գյունտեր Քրինգսի խոսքով` Ղուրանի պատճենները տարածելով` մուսուլմանները խախտում են երկրի կրոնական աշխարհը: Միևնույն ժամանակ, Քրինգսը խոստովանել է, որ իշխանություններն այս հարցում շատ քիչ լծակներ ունեն:
Հեսսենի Սահմանադրության պաշտպանության ծառայության ղեկավար Ռոլանդ Դեշը նախազգուշացրել է իշխանություններին, որ այս նախաձեռնությունը հղի է մուսուլմանների կողմից նոր ակցիաների վտանգով:
Ղուրանի տարածման նախաձեռնության հեղինակը Քյոլնում բնակվող գործարար, պաղեստինյան ծագմամբ Աբու Նագին է, ով հայտարարել է Ղուրանի 25 մլն պատճենները երկրով մեկ բնակվող մուսուլմաններին բաժանելու մասին:









