Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգության» ցուցակի անդամներն այցելեցին Կոտայքի մարզ

22:52 • 12.04.12

Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի, ուր հանդիպեցին ընտրողների հետ: Այս մասին հաղորդում են «Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից:

Մարդաշատ հանդիպումների ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, նախկին արտգործնախարար, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող վերլուծաբան Թևան Պողոսյանը, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը և լրագրող Արաքս Պողոսյանը:

Հրազդանյան հանդիպման ընթացքում խոսելով ազատ և արդար ընտրությունների ապահովման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորեց համակարգող շտաբի ստեղծումը, ինչպեսև դրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի տակ մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունների առկայության անհրաժեշտությունը: Նա նաև նշեց. «Հավատում եմ, որ Կոտայքը, ողջ Հայաստանը հայ ժողովրդի, քաղաքացու սեփականությունն է»:

Իսկ Նոր Հաճնում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք մեր ուժերին ապավինենք, չսպասենք փրկարարներին և փրկիչներին, ապա այս ողորմությունը կմնա անցյալի գրկում»: