Սաուդյան Արաբիայի հարավում ձյուն է տեղացել. կան զոհեր

14:49 • 12.04.12

Սաուդյան Արաբիայի Ասիր մարզի բարձրադիր շրջաններում դիտվում են անսովոր անկայուն եղանակային պայմաններ ՝ հորդառատ անձրև, քամի, կարկուտ, ձյուն, ինչի արդյունքում խեղդվել է երկու երեխա և երկու մարդ, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:

Հարավային այս շրջանի որոշ մասերը գրեթե ծածկված են ձյան սպիտակ շերտով: Տեղումները քշել-տարել են նաև երկու գյուղի ագարակները:

Տեղական վարչակազմի ղեկավարը հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ իրականացվում են ավտոճանապարհների մաքրման աշխատանքներ:

Բնակիչների խոսքերով՝ նման եղանակը աննախադեպ է: