Սերբիայում Պոլ Սեզանի գողացված կտավ է հայտնաբերվել

18:07 • 12.04.12

Սերբ իրավապահպանները գտել են 2008թ.-ին Ցյուրիխի թանգարանի մասնավոր հավաքածուից գողացված ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի վրձնին պատկանող կտավներից մեկը, գրում է Associated Press-ը:

Կտավի գողության մեջ կասկածվող 3 հանցագործները ձերբակալվել են մայրաքաղաք Բելգրադում`սերբ և մի շարք եվրոպական երկրների իրավապահպանների համագործակցության արդյունքում:

Կտավի անվանումը դեռևս հրապարակված չէ, սակայն ըստ սեբիական լրատվամիջոցների դա «Կարմիր բաճկոնով տղան» նկարն է: Գողության պահին կտավի արժեքը կազմում էր 110մլն դոլլար: Այժմ, դրա իսկությունը հաստատելու համար փորձագետ է հրավիրվել:

Նշենք, որ 2008-ին Սեզանի կտավից բացի գողացվել էին նաև Կլոդ Մոնեի, Վինսենտ վան Գոգի և Էդգար Դեգայի ստեղծագործությունները: