Ծխող ամերիկուհին մերկանում է օդանավակայանում (տեսանյութ)
ԱՄՆ- Դենվեր քաղաքի միջազգային օդանավակայանում մի ամերիկուհի մերկացել է երբ իրավապահները նրան արգելել են ծխել, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:
Ի նշան բողոքի ամերիկուհին մերկ զբոսնել է օդանավակայանում: Ուղևորներից մեկին հաջողվել է նկարահանել «ծխամոլ» կնոջը:
Ի վերջո ոստիկանները ձերբակալել են նրան, սակայն կինը հոգեկան խանգարումների կասկածանքով տեղափոխվել է հոգեբուժարան:









