Sony-ն 10 հազ աշխատակցի է կրճատում
Ճապոնական Sony ընկերության նորանշանակ տնօրեն Կազուրո Հիրաին մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ նախորդ տարի գրանցված ռեկորդային վնասների հետևանքով 10 հազ աշխատակից կհեռացվի աշխատանքից, տեղեկացնում «Բի Բի Սի»-ն:
Հիրաին, մեկնաբանելով որոշումը, նշել է, որ այդ քայլը միտված է ընկերության վերակազմավորմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Երկու օր առաջ Sony-ն հայտարարել էր ռեկորդային` 6.4մլրդ դոլարի վնասի մասին:
Ենթադրվում է, որ կրճատումները կիրականացվեն հաջորդ տարվա ընթացքում: Աշխատանքից կազատվեն հիմնականում վաճառքի բաժինների աշխատակիցները, ինչպես նաև հեղուկբյուրեղային էկրաններ արտադրող արտադրամասի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունից հերքել էին կրճատումների մասին լուրը:









