Շվեդիայի խորհրդարանը մայիսի 9-ին կքննարկի ԼՂ հարցը
Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրեսը հանդիպումներ է ունեցել երկրի խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է 1news.az կայքը, կողմերը, շվեդ պատգամավորները հայտարարել են, որ մայիսի 9-ին խորհրդարանը քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարություն ընդունելու հարցը:
Ադրբեջանցի լոբբիստները շվեդ պատգամավորներին նաև այսպես կոչված «Խոջալու ցեղասպանության», Լեռնային ղարաբաղի հակամարտության մասին պատմող գրքեր են նվիրել:









