ԱՄՆ-ը հնդկացիների հողերն օգտագործելու համար 1մլրդ դոլարի փոխհատուցում կվճարի

11:02 • 12.04.12

ԱՄՆ-ի կառավարությունը 1մլրդ դոլարի փոխհատուցում կվճարի հնդկացիական ցեղերին, նրանց տարածքներն օգտագործելու համար, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

Յուտա, Նյու Մեքսիկո և Կոլորադո նահանգներում բնակվող 41 հնդկական ցեղախմբերն ավելի վաղ ընդհանուր հայտ էին ներկայացրել դատարան: Հնդկացիները պահանջել էին վերադարձնել այն գումարները, որոնք ԱՄՆ-ի կառավարությունը ժամանակին պարտքով վերցրել էր նավթի արդյունահանման, գազի և փայտանյութի մշակման համար:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի կարծիքով` սույն փոխհատուցումը կհարթի պատմական հակամարտությունը:

Հնդկացիների ներկայացուցչի խոսքերով` ստացված միջոցները կուղղվեն առողջապահական համակարգի արդիականացմանը, հասարակական անվտանգության բարելավմանը և ենթակառուցվածքների զարգացմանը: