Վանում Վանա կատուների տուն է հիմնվելու

16:23 • 12.04.12

Վանա կատուների հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Մեհմեթ Քարաջան տեղեկացրել է, որ Վանում Վանա կատուների տուն է հիմնվելու: Տանը մշտապես կբնակվի 110 կատու, իսկ տարածքում տեղադրված վեբ տեսախցիկների միջոցով նրանց կեցությունը մշտապես հեռարձակվելու է ինտերնետ կայքում` ուղիղ հեռարձակմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նախաձեռնությունը նպատակ ունի բավարարել մարդկանց հետաքրքրությունը Վանա կատուների նկատմամբ, ինչպես նաև աշխարհին ծանոթացնել նրանց հետ: 

Նախագիծը կյանքի կկոչվի 1 ամսվա ընթացքում:

«Մեր նպատակն է Վան այցելել չկարողացող վանեցիներին, ինչպես նաև ամբողջ աշխարհին Վանա կատուներին հետևելու հնարավորություն տալ: Սկզբում կաշխատի ընդամենը 2 տեսախցիկ, իսկ ավելի ուշ 12»,- տեղեկացրել է Քարաջան: