Իրար են բախվել «ՎԱԶ-2106»–ը, «ԲՄՎ-X 5»–ը և «ՎԱԶ-21214»–ը. կա 3 տուժած
09:37 • 13.04.12
Ապրիլի 12-ին, ժամը 22.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտաի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում բախվել է «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի, ապա «ԲՄՎ-X 5»-ին է բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-X 5»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Placeholder









