Լոնդոնի Գեթուիկ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը` օդապարիկի պատճառով

14:43 • 13.04.12

Մեծ Բրիտանիայի` չվերթերի քանակով երկրորդ օդանավակայանը համարվող Գեթուիկի աշխատանքն այսօր դադարեցվել է` օդանավերի թռիչքի ու վայրէջքի գոտում հայտնված օդապարիկի պատճառով, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Օդանավակայանի աշխատակիցը նշել է, որ անվտանգության նկատառումներից` հետաձգվել է նվազագույնը 5 թռիչք:

Օդանավակայանը վերսկսել է աշխատանքը միայն օդապարիկը գոտուց դուրս բերելուց հետո: Արդյոք կպատժվի օդապարիկի տերը, չի հաղորդվում:

Գեթուիկն աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է, որի ծառայություններից օգտվում է տարեկան մոտ 33 մլն ուղևոր: Մեծ Բրիտանիայի ամենահայտնի օդանավակայանը Հիթրոուն է: