Թաներ Աքչամը ԱՄՆ-ում ներկայացրել է իր նոր գիրքը

13:33 • 13.04.12

Ապրիլի 5-ին թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը դասախոսություն է կարդացել Քոլգեյթ համալսարանի Persson Hall` լեփ-լեցուն դահլիճում: Նա ներկայացրել է իր նոր «Մարդկության դեմ երիտթուրքերի հանցանքը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը, որը հրատարակել է Փրինսթոն համալսարանը: Աքչամը խոսել է նոր արխիվային փաստաթղթերի կարևորությունից, որոնք նա հայտնաբերել է Ներքին գործերի նախարարության` Ստամբուլի արխիվներում: Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ին:

Նա ուսումնասիրել է երիտթուրքերի հարկադիր բարեփոխումների քաղաքականությունը և որբ հայ երեխաների ծրագրված ձուլումը` որպես ցեղասպանության գործընթացի ծավալը, որի միջոցով հայկական ինքնությունը ոչնչացվեց 1915 –ին` Օսմանյան կառավարության «կենտրոնական նախագծողների» կողմից: Աքչամը նաև քննարկել է Թալեաթ փաշայի` Դեր Զոր անապատում 200 հազ հայերի մասայական սպանությունների իրականացման հրամանների կարևորությունը:

Պրոֆեսոր Փիթեր Բալաքյանն իր ելույթում նշել է, որ Աքչամի աշխատությունը նորարական, ոգևորիչ և կարևոր է:

«Նա ոչ միայն ճանապարհ է հարթել Թուրքիայում ՝ հայոց ցեղասպանության ազնիվ գնահատման հարցում, այլ նաև քաջալերել է երիտասարդ թուրք գիտնականներին դիտարկել այս պատմությունը Լեմկինի` ցեղասպանության մեկնաբանման ճշմարիտ ճանաչման նախադրյալներից», - ասել է Բալաքյանը: