ՀՅԴ-ական թեկնածուի բնակարան են եկել և առաջարկել ձայն տալ ՀՀԿ-ին

17:00 • 13.04.12

Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված և Հայ Հեղափոխական կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանն ասում է, որ իր բնակարան են եկել համատիրության աշխատողները և առաջարկել ձայն տալ :

Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այսօր այս մասին նա հայտնեց թիվ 8 ընտրատարածքում առաջադրված պատգամավարության թեկնածուների միջև նախատեսված բանավեճի ժամանակ, որն այդպես էլ չկայացավ։

Հարցին` ինչի դիմաց է եղել առաջարկը, թեկնածուն նշեց, որ չի կարողացել իմանալ, քանի որ չի ցանկացել լսել նրանց:

Բավավեճին նախ չէին ներկայացել ՀՀԿ թեկնածու Կորյուն Նահապետյանը և անկուսակցական Գագիկ Պետրոսյանը, իսկ ներկայացած Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը և Հայ Հեղափոխական կուսակցության անդամը այդպես էլ չբանավիճեցին, այլ միայն ներկայացրեցին իրենց կարծիքներն ու տեսակետները:

«ՀՀԿ–ն ընտրել է դեբատների չմասնակցելու մարտավարությունը, իսկ Գագիկ Պետրոսյանը ինչ-ինչ պատճառներով, թե ինչ՝ հայտնի չէ, բայց չեկավ»,- ասաց բանավեճի վարողը:

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունն ամենաստոր մեթոդների կդիմի ընտրություների ժամանակ, ուստի, ըստ նրա, հարկավոր է պատրսատ լինել ամեն ինչի:

Երկու բանախոսները ներկայացներին շարժառիթները, թե ինչու են առաջադրվել հենց 8-րդ ընտրատարածքում: Ինչպես պարզ դարձավ, երկուսի համար էլ ընտրատարածքը հարազատ է: Արթուր Եղիազարյանը նշեց, որ ինքը նույն տարածքի բնակիչ է ու ավելի լավ գիտի այդ համայնքը:

«Ես կապված եմ Հարավաարևմտյան թաղամասի հետ։ 1990 ականներին այտեղի գործարանում եմ աշխատել:1995թ. այդ տարածքից ընտրվել եմ քաղխորհրդի պատգամավոր»,- ասաց Վահագն Խաչատրյանը` նշելով նաև, որ հաշվառված է այդ տարածքում և հենց այտեղ էլ քվեարկելու է: