«Սատկած» համստերը «հարություն» է առել

16:55 • 13.04.12

Մեծ Բրիտանիայի բնակիչ 49-ամյա Դեյվ Իլեյն իր սիրելի Ռիո անունով համստերին անշնչացած գտնելով, թաղել է կենդանուն 60սմ-անոց փոսում, տեղեկացնում է «Սան»-ը:

Հաջորդ առավոտ մի 4-ամյա երեխա նկատել է, թե ինչպես է համստերը հողը փորելով դուրս եկել հողի տակից:

Երեխան զանգահարել է Իլեյին նշելով, որ գտել է նրա սիրելի կենդանուն: 

Այնուամենայնիվ, աշխատանքից վերադառնալուց հետո, նա տեսել է, որ համստերը շատ զվարթ տեսք ունի: