Վախճանվել է հայտնի ամերիկահայ օպերային երգչուհի Լիլի Չուկասյանը
Երեքշաբթր օրը, կյանքի 90-րդ տարում վախճանվել է ամերիկահայ օպերային երգչուհի, «բացառիկ կոնտրալտո» Լիլի Չուկասյանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նրա ընտանիքը հաստատել է մահվան գույժը:
Լիլիան Չուկասյանը ծնվել է Չիկագոյում, 1921 թվականի օգոստոսի 1-ին՝ հայ գաղթականների ընտանիքում: Տաղանդավոր աղջիկn իր առաջին պրոֆեսիոնալ ելույթn ունեցել է «Hymns of All Churches» ռադիոշոուում:
Չուկասյանը մոտ քառորդ դար եղել է Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհին՝ հանդես գալով 290 անգամ՝ 1962թ-ից մինչև 1986 թ-ը: Նա նաև հանդես է եկել որպես աշխարհի բազմաթիվ առաջատար նվագախմբերի մենակատար: Քննադատները Չուկասյանին «իսկական կոնտալտո» են հռչակել:
Նրա լավագույն դերերգերից էին՝ Լա Սիեցան` Պոնկիելիի «Լա Ջոկոնդա» օպերայից, Մադամ Ֆլորան` ՋանԿարլո Մենոտիի «Մեդիում» օպերայից, Ամներիսը` Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից, Էրդան` Վագների «Ռեյնի ոսկին» օպերայից, Մամա Լուսիան` Մասկանիի «Կավալերիա Ռուստիկանա» օպերայից, Ագալդիսան` Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայից:
Լիլի Չուկասյանը երկու անգամ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը, ինչը սակայն թաքցրել էր իր մենեջերներից: Բեմը լքելուց հետո նա սկսել է դասավանդել Northwestern համալսարանում: Նա ուներ 2 որդի, 1 դուստր, 11 թոռ և 8 ծոռ:










