Մեքսիկայի հարավում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

16:20 • 13.04.12

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ Մեքսիկայի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օաքսակա քաղաքից 169կմ դեպի արևմուտք հեռավորության վրա: 

Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: