Սումատրայում երկրաշարժից հետո տասնյակ ձերբակալվածներ փախել են բանտից

11:36 • 13.04.12

Ինդոնեզիայի Սումատրա կղզում գրանցված ուժեղ երկրաշարժերի հետևանքով տասնյակ հանցագործներ փախել են բանտից, տեղեկացնում է The Jakarta Globe-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիգլի բանտից ցունամիի վտանգի պատճառով տարհանել են 221 դատապարտյալների:

Նրանցից 63-ը, առիթը չկորցնելով կարողացել են փախչել իրավապահ մարմիններից: Հատուկ իրականացված գործողությունների շնորհիվ ոստիկաններին հաջողվել նրանցից 13-ին վերադարձնել բանտ:

«Այս պահի դրությամբ, մենք գիտենք, թե որտեղ են թաքնվում 32 դատապարտյալները»,- ասել է Պիդիե նահանգի ոստիկանապետը: