Թուրքական բաղնիքում 22 կին թունավորվել է ժավելից
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի հասարակական բաղնիքներից մեկում 22 կին թունավորվել է ժավելից և տեղափոխվել հիվանդանոց:
Պարզվել է բաղնիքի աշխատակիցները մաքրության պարագաները տեղափոխելու ընթացքում ժավելի տարան շրջել են աստիճանների վրա, ինչն էլ եղել է կանանց թունավորման պատճառը:
Կանանց տեղափոխել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ, նրանց վիճակն այժմ գնահատվում է բավարար:









