Իտալիայի Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է (տեսանյութ)
Իտալիայում Սիցիլիայի Էթնա հրաբուխը կրկին արթնացել է, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Լավայի շիթերը ժայթքում են ավելի քան 100մ բարձրությամբ: Առաջացած մոխիրն արդեն հասել է կղզու մի շարք հարավարևմտյան բնակավայրերին:
Հետազոտողները նշում են, որ ընդամենը 9 օր դադարից հետո ժայթքումները վերսկսվել են: Էթնան այս տարվա ընթացքում շատ ակտիվ է և արթնացել է 12 անգամ:
Ժայթքումների հետևանքով տեղական օդանավակայանը հաճախ դադարեցնում է աշխատանքը:









