Վրացական ընդդիմությունն ու ԱՄՆ Պետդեպը քննարկել են նախընտրական իրավիճակը

14:41 • 13.04.12

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը վրացական ընդդիմության ու Վաշինգտոնի միջև ուղիղ տեսակամուրջ է հաստատվել, հայտնում է Trend-ը:

Վրաց ընդդիմադիրները շփվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի ու Զարգացման միջազգային գործակալության ներկայացուցիչների, ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալ Թոմաս Մելիայի հետ:

Տեսակամուրջը նախորդել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք Վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը:

Քննարկման հիմնական թեման է եղել Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները (աշնանը): Վրաց ընդդիմադիրներն ամերիկյան կողմին են ներկայացրել նախընտրական իրավիճակը, Ընտրական օրենսգրքում արված փոփոխություններն ու քաղաքական միավորումների մասին օրենքի մանրամասները:

Հեռուստակամրջից հետո, «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրաքլի Ալասանիան լրագրողներին հայտնել է, որ վրացական ընդդիմությունը «մեծ աջակցություն» է ստացել ամերիկյան կողմից: