Թբիլիսիի մի քանի շրջաններ անորոշ ժամանակով զրկված են ջրամատակարարումից
Վրաստանի Արագվիի կիրճում` որտեղ տեղակայված են Georgian Water and Power ընկերության գլխավոր շենքը և պոմպակայանները, էլեկտրասնուցման խափանման պատճառով, հինգշաբթի երեկոյան, դադարել է Թբիլիսիի ջրամատակարարումը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ջուր չի մատակարարվում Թբիլիսիի մի շարք շրջանների: Հոսանքի լարման հաճախակի տեղի ունեցող անկումների պատճառով, մի քանի անգամ դադարեցվել է` Վրաստանի մայրաքաղաքին ջուր մատակարարող, բոլոր գլխամասային կառույցների և պոմպակայանների աշխատանքը», - հայտարարել է GWP ընկերության ներկայացուցիչը:
GWP ընկերության հայտարարության մեջ, միևնույն ժամանակ նշվում է, որ ընկերությունը զրկված է, իրավիճակի կարգավորման հստակ ժամկետ ներկայացնելու հնարավորությունից:









