Երկաթուղային վթար Գերմանիայում. 3 զոհ

12:20 • 13.04.12

Վաղ առավոտյան Գերմանիայի Օֆֆենբախ քաղաքի մոտակայքում մարդատար գնացքը բախվել է ռելսերի վրա աշխատող կռունկի, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն: Միջադեպի արդյունքում զոհվել է 3 մարդ՝ այդ թվում մեքենավարը, 13-ը` վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ Ֆրանկֆուրտից Հանաու ուղևորվող գնացքում եղել է 35 ուղևոր:

Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզ չէ: Վթարից հետո Մուլհեյմ-Դիետեսհեյմի և Հանաու-Շտեյնհեյմի միջև ընկած ճանապարհահատվածը փակ է: