Արձակուրդ կգնան նախընտրական գործընթացներում ներգրավված 2 նախարար և 4 այլ պաշտոնյա

15:21 • 13.04.12

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված ևս 6 պաշտոնատար անձ։

Մասնավորապես, արձակուրդի դիմում են ներկայացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարարի 1-ին տեղակալ Հայկ Դարբինյանը,
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը։

Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր, ավելի վաղ արձակուրդ էին վերձրել 8 մարզպետ և 35 այլ պաշտոնյա, որոնց ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։