Գվինեա – Բիսաուի բանակը երկրում խռովություն է բարձրացրել և մայրաքաղքում մի շարք օբյեկտներ է գրավել
Գվինեա – Բիսաուի բանակը այս գիշեր խռովություն է բարձրացրել: Արևմտաաֆրիկյան երկրի Բիսաու մայրաքաղաքում, զինվորականները գրավել են ազգային ռադիոյի շենքը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Երկրի մայրաքաղաքի փողոցներում արյունահեղ մարտեր են ընթանում` ծանր հրազենի կիրառմամբ:
Որոշ տեղեկություններով, խռովարարները նաև գրավել են երկրի իշխող կուսակցության` Գվինեա-Բիսաուի և Կաբո-Վերդեի անկախության համար Աֆրիկյան կուսակցության կենտրոնակայանը:









