Ճապոնիայում որոշվել է 2 միջուկային ռեակտորներ վերաբացել
«Ֆոկուշիմա-1» ատոմակայանի աղետից հետո առաջին անգամ Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ անհրաժեշտ է վերագործարկել պրոֆիլակտիկ նկատառումներով կանգնեցված «Օոի» ԱԷԿ-ի երկու ռեակտորները:
Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է երկրի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Յուկիո Էդանոն:
Ներկայում Ճապոնիայի 54 միջուկային ռեակտորներից գործում է միայն մեկը, սակայն այդ մեկն էլ պետք է մայիսի 5-ին կանգնեցվի՝ պրոֆիլակտիկ աշխատանքների համար:









