Պայթյուն թուրքական գործարանում. 1 զոհ
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում կտորի ներկման մի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել 8 աշխատակից:
Վիրավորները տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունի պատճառը ներկի կաթսան է եղել:
Պայթյունի հետևանքով քանդվել է գործարանի առաստաղի մի մասը և որոշ աշխատակիցներ դեռևս գտնվում են փլատակների տակ: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել:









