Ջենիֆեր Լոպեսը Բաքվում համերգ կտա
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեզը Բաքվում համերգ կտա:
Նա հրավիրված է մասնակցելու Ադրբեջանում կայանալիք մինչև 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն կմասնակցի մրցաշարի բացման արարողությանը, այլև մենահամերգով հանդես կգա Բաքվի նորակառույց Baku Crystal Hall համերգասրահում:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա 2012 թ.-ի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը, իսկ մինչև 25.000 մարդու համար նախատեսված Baku Crystal Hall ի բացումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում:
Մայիսին նորաբաց համերգասրահում տեղի կունենա «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը:









