Լոս Անջելեսը` ԱՄՆ ամենաբազմազգ մեգապոլիս
Եթե Միացյալ Նահանգներում ամենաբազմազգ քաղաքների մրցույթ անցկացվեր, ապա Լոս Անջելեսը միանշանակորեն կհաղթեր, նման կարծիքի են Լոյոլա Մերիմաունթի համալսարանի աշխատակիցները:
«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` նրանք պարզել են, որ քաղաքի բնակչությունը վերջին 12 տարում կրկնապատկվել է, և այժմ այնտեղ ապրում է 18.6 մլն մարդ:
Բնակչության հաշվառման վերլուծությունը ցույց է տվել, որ ներկայում քաղաքի բնակչության 26% -ը սպիտակամորթ անգլախոս ամերիկացիներն են, 25%-ը` լատինաամերիկացիները, 22%-ը` աֆրոամերիկացիները և նույնքան` ասիացիներ:
Բացի այդ, քաղաքի 30-44 տարեկան բնակիչները կազմում են բնակչության 48%-ը, մեծությամբ երկրորդ տարիքային խումբը 45-64 տարեկաններն են` 40%:
«Լոս Անջելեսում ապրում և աշխատում են աշխարհի ամենատարբեր ազգությունների ու հավատքի մարդիկ, որոնք միմյանց նկատմամբ հանդուրժողականություն են դրսևորում»,- ասվում է հետազոտության մեջ:









