Ալեքսանդր Մանթաշովը կժամանի Հայաստան

14:50 • 13.04.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թվականի ապրիլի 16-21–ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդր Մանթաշովը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Ապրիլի 18-ին ժամը 17։00–ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ արձանը կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: