Ֆրանսիայի կրթության նախարարը գող է բռնել

16:56 • 13.04.12

Ֆրանսիական Պիու-ան-Վելե քաղաքի սուպերմարկետներից մեկից 3 վիսկի գողանալ ցանկացող անձին բռնել է ոչ այլ ոք, քան Ֆրանսիայի բարձրագույն կրթության նախարար, համատեղության կարգով նաև այդ քաղաքի քաղաքապետ Լորան Վոկյեն:

Ֆրանսիական Europe1 ռադիոկայանի հաղորդմամբ` նախարարը գողին բռնել է խանութի անվտանգության աշխատողների օգնությամբ:

Տղամարդը շշերը փորձել է խանութից դուրս բերել` թաքցնելով դրանք վերնաշապիկի տակ:

«Ես դրսում կանգնած էի, երբ տեսա սուպերմարկետից դուրս վազող տղամարդուն: Այդ մասին տեղյակ պահեցի խանութի անվտանգության աշխատակիցներին: Մենք նետվեցինք նրա ետևից և վերջապես բռնեցինք նրան»,- ասել է նախարարը:

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ալկոհոլը ցանկացել է օգտագործել «կոկորդի ցավը բուժելու համար»: