Մոնղոլիայի նախկին նախագահին ձերբակալել են. տեղի է ունեցել փոխհրաձգություն

09:25 • 13.04.12

Մոնղոլիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Նամբարըն Էնխբայարին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրի:

Ձերբակալության ժամանակ նախկին նախագահի թիկնապահների ու հատուկջոկատայինների միջև փոխհրաձգություն է սկսվել: Նախ հատուկջոկատայինները փորձել են գրավել Էնխբայարի ավտոշարասյունը, սակայն անհաջող փորձից հետո, նախկին նախագահին հաջողվել է թաքնվել շենքերից մեկում, որտեղ էլ նա ձերբակալվել է:

Նամբարըն Էնխբայարը Մոնղոլիայի երրորդ նախագահն է, որը կառավարել է 2005-2009 թթ.:

Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում: