Պակիստանում 90-ամյա սկեսուրն այրել է հարսին

10:45 • 13.04.12

Պակիստանի գյուղերից մեկում 90-ամյա սկեսուրը բարեկամների օգնությամբ հրկիզել է 25-ամյա հարսին` «լսող չլինելու» համար:

Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, բարեկամական «կլանը» Սոբիա Բաբիի վրա վառելանյութ է լցրել ու այրել: Միջադեպի ժամանակ, Սոբիի ամուսինն աշխատանքի բերումով գտնվել է Կարաչիում:

Բարեկամները ոստիկանությանը պատմել են, որ պատճառը եղել է այն, որ 25-ամյա հարսը մշտապես վիճել է ամուսնու հարազատների հետ ու չի ենթարկվել նրանց: