Գերմանիայում սեքսուալ մոլագարուհին պատանդ է վերցրել զուգընկերոջը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում 43-ամյա տղամարդը ստիպված է եղել մերկ դուրս գալ պատշգամբ և ոստիկանություն կանչել, տեղեկացնում է newsru.co.il կայքը:
Տղամարդը ծանոթանալով մի 47-ամյա կնոջ հետ, ուղևորվել է նրա բնակարան ռոմանտիկ երեկո անցկացնելու համար:
Երկարատև սեքսից հետո, տղամարդը պատրաստվել է դուրս գալ բնակարանից, սակայն կինը կողպել է սենյակի դուռն ու սպառնացել, որ չի բացի դուռն այնքան ժամանակ, մինչև նա չբավարարի իրեն:
Հուսալքված տղամարդը փորձել է դիմադրել, սակայն տեսնելով, որ անօգուտ է, դուրս է եկել պատշգամբ ու ոստիկանութուն կանչել:
Քիչ անց ոստիկանության աշխատակիցները ներխուժել են սեքսուալ մոլագարուհու բնակարան: Կինը դիմել է ոստիկաններին խնդրելով նրա հետ սեքսով զբաղվել, սակայն ոստիկանները իրենց չեն կորցրել ու ձերբակալել են գերմանուհուն:









