Արցախի նախագահն ընդունել է Կիրո Մանոյանին և Լևոն Մկրտչյանին

11:52 • 13.04.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության Բակո Սահակյանը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարեւոր թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: