Օբաման ռեփեր Կանյե Ուեսթին կրկին «տխմար» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման արդեն երկրորդ անգամ ռեփեր Քանյե Ուեսթին «տխմար» է անվանել, չնայած, որ «նա, այնուամենայնիվ, տաղանդավոր երաժիշտ է», հաղորդում է The Huffington Post-ը:
«Ինձ դուր է գալիս Քանյեն: Չիկագոյից այս տղան շատ տաղանդավոր է և խելացի»,- ասել է նախագահը:
Իսկ այն հարցին, թե ինչով են պայմանավորված ռեփերին ուղղված նման հաճոյախոսությունները, երբ նախագահը նրան ժամանակին «տխմար» է անվանել, Օբաման պատասխանել է.«Որովհետև նա տխմար է, չնայած, որ տաղանդավոր է»:
Առաջին անգամ Օբաման նրան նման «բնութագիր» էր տվել 2009թ.-ին, երբ ռեփերը խանգարել էր VMA MTV-ի մրցանակաբաշխությանը: Նա Թեյլոր Սվիֆթին մրցանակի հանձնման ժամանակ դուրս էր եկել բեմ ու հայտարարել, որ պարգևը պետք է ստանա Բեյոնսեն:
Այս դեպքից հետո, նա լքել է ԱՄՆ-ն և որոշ ժամանակ ապրել Ճապոնիայում:









