Վիետնամցի ոստիկանը ավտոբուսը կանգնեցնելու համար բռնվում է ապակեզտիչներից (տեսանյութ)

18:21 • 13.04.12

Վիետնամի մայրաքաղաք Հանոյի ճանապարհային ոստիկանության աշխատակիցը սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել է ավտոբուսի վարորդին, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Ավտոբուսի վարորդը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը: Երբ ոստիկանը սպառնացել է ձերբակալել նրան, նա միացրել է ավտոբուսի շարժիչն ու առաջ սլացել:

Ոստիկանը ցատկել է ավտոբուսի դիմապակուն և, բռնվելով ապակու մաքրիչներից, փորձել կանգնեցնել ավտոբուսը: