Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է մի շարք օրենքներ
Նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ստորագրել է մի շարք օրենքներ՝ գործող օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է հետևյալ օրենքներին.
• «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
• «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»
• «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
• «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
• «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
• «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
• «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
• «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
• «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
• «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:









