Չինաստանը հեղուկ բնական գազի տեղափոխման տանկերներ կմատակարարի Իրանին

15:41 • 13.04.12

Չինաստանը մայիսից կսկսի հեղուկ բնական գազի տեղափոխման սուպերտանկերներ մատակարարել Իրանին, հայտնում է Trend-ը:

2010 թ.-ին Իրանի ու Չինաստանի միջև կնքված մոտ 1.2 մլրդ դոլար արժողության պայմանագրով` չինական Waigaoqiao Shipbuilding Co. Ltd. և Dalian Shipbuilding Industry Co. Ltd. նավաշինարանները պետք է 12 տանկեր կառուցեն:

Իրանական NITC տանկերային ընկերությունն առաջին տանկերը կստանա մայիսին, ևս 7-ը` մինչև տարեվերջ, իսկ մնացած 4-ը` 2013թ.-ի վերջին, հայտնում է Reuters-ը:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանության էր արժանացրել Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը: Համաձայն որոշման` ԵՄ անդամ երկրները կդադարեցնեն իրանական նավթի ու նավթամթերքի ներկրումը: Որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: