Ռուսական մարտական նավերը մշտական հերթապահություն կիրականացնեն Սիրիայի ափերի մոտ
Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային ուժերի մարտական նավերը մշտական հերթապահություն են իրականացնում Սիրիայի ափերի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյայի:
Պաշտոնյան (անունը չի նշվում) գործակալության հետ զրույցում նշել է, որ սիրիական ափերի մոտ հերթապահություն է իրականացնում Սևծովյան նավատորմի «Սմետլիվի» հածանավը: Մայիսին նրան կփոխարինի Սևաստոպոլից ժամանած մեկ այլ նավ:
Հունվարին Սիրիա էր մտել «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի գլխավորած նավերի խումբը: Իսկ Սանկտ Պետերբուրգից սիրիական Տարտուս նավահանգիստ էր ուղևորվել «Չարիոտ»-ը, որի վրա եղել էր «վտանգավոր բեռ», ենթադրվում է` զենք:
Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը:









